‘«Չելսին» հաջորդ շաբաթ կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը’

1112

Լոնդոնի «Չելսին» հաջորդ շաբաթ կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը:

ESPN-ը հայտնում է, որ լոնդոնցիների ղեկը կստանձնի «Դերբիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը: «Կապույտները» 4  մլն ֆունտ կվճարեն «Դերբիին»՝ մարզչի պայմանագիրը գնելու համար: Նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի շաբաթվա սկզբում: 

Նախկինում նշվում էր, որ Ռոման Աբրամովիչը խոստացել է Լեմպարդին նվազագույնը երկու տարի պահել թիմում:

Անգլիացին «Դերբիում» աշխատելու հենց մեկնարկային մրցաշրջանում թիմին դուրս է բերել Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ, որտեղ ԱՊԼ-ի ուղեգրի համար պայքարում զիջել է «Ասթոն Վիլային»:

Նախորդ հոդվածը‘Մարեյը կմասնակցի Ուիմբլդոնին’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. Ես լեգենդ եմ’