Քաղաքապետը բնակիչներին կոչ է արել տարհանվել

457

Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն չորեքշաբթի քաղաքի բնակիչներին կոչ է արել տարհանվել մարդասիրական միջանցքներով։

«Մի վախեցեք ու տեղափոխվեք Զապորոժիե, որտեղ կստանաք անհրաժեշտ օգնություն՝ սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր, իսկ ամենակարևորը՝ անվտանգ կլինեք»,-ասվում է ուղերձում, որը հրապարակվել է քաղաքի վարչակազմի telegram ալիքում։

Ավելի վաղ Բոյչենկոն տեղեկացրել էր, որ Ուկրաինան նախապես պայմանավորվել է Մարիուպոլից 90 ավտոբուսներով վեց հազար մարդ տարհանելու մասին։ Ընդ որում, նրա տվյալներով՝ քաղաքում դեռ մոտավորապես 100 հազար բնակիչ է մնացել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊայթյուն թուրքական Բուրսայում
Հաջորդ հոդվածըԳաղտնիացնում են զոհվածների հարազատների տվյալները