Պայթյուն թուրքական Բուրսայում

486

Թուրքական Բուրսայում պայթյուն է տեղի ունեցել ավտոբուսում, կան վիրավորներ և մեկ զոհ, հաղորդել է Hurriyyet թերթը։

«Անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել ավտոբուսում, որը Բուրսայի Օրհանգազի շրջանում տեղափոխել է բանտի պահակների։ Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7․30-ին»,- գրել է թերթը։

Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով խիստ տուժած ավտոբուսում զոհվել է մեկ մարդ, շատերը վիրավորվել են։

Պայթյունի պատճառը պարզվում է։ Դիտարկվում է ահաբեկչական գործողության վարկածը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԳագլոև․ ՌԴ–ին միանալը օսեթների դարավոր երազանքն է
Հաջորդ հոդվածըՔաղաքապետը բնակիչներին կոչ է արել տարհանվել