Մարիուպոլի քաղաքապետ․ 40 հազար մարդ բռնի տողափոխվել է ՌԴ տարածք

408

Առնվազն 40 հազար մարդ բռնի տարհանվել է Մարիուպոլից Ռուսաստան և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներ, հայտարարել է Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։

Ըստ Բոյչենկոյի՝ արտաքսվածների թիվը հաջողվել է պարզել քաղաքապետարանի ռեեստրների միջոցով։

Ռուսաստանը հերքում է իր առնչությունը խաղաղ բնակիչների բռնի տեղահանությանը։

Կիևը ուկրաինացիներին Ռուսաստան տեղափոխելու մասին ասում է պատերազմի ամենասկզբից։ Մարտի վերջին ռուսաստանցի լրագրողներին տված հարցազրույցում նախագահ Վլադիմիր Զելենսկին դա անվանել էր մարդկանց առևանգում։

Սոցիալական ցանցերում արդեն հայտնվում են տեղահանված ուկրաինացիների՝ առայժմ չհաստատված պատմություններ, թե ինչպես է իրենց հաջողվել  ճանապարհին փախչել և դուրս գալ Ռուսաստանի տարածքից։

Փոխանցում է BBC-ն։ 

Նախորդ հոդվածըՃապոնիան Ուկրաինային կտրամադրի պաշտպանության միջոցներ և անօդաչուներ
Հաջորդ հոդվածըՓսակին մեկնաբանել է Ռուսաստանից ստացված նոտան