‘Մարկեդոնով. Հարավային Կովկասում խաղի ընդհանուր կանոններ մշակելու բոլոր շահագրգիռ խաղացողների ձգտումը դեռ չի երևում’

941

Հարավային Կովկասում խաղի ընդհանուր կանոններ մշակելու բոլոր շահագրգիռ խաղացողների ձգտումը դեռ չի երևում, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների`սեփական խաղաղապահ գործունեությունն իրականացնելու ձգտումն սկսել է դրսևորվել ուկրաինական ճգնաժամի սկսման պահից: Եվ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի`միասնական դիրքորոշմամբ հանդես գալը, 2014 թ. ամռանը տեղի ունեցած իրադարձություններին համանման միջադեպերի կրկնման դեպքում, կենսական խնդիր է: Ընդհանուր առմամբ, չնայած այն բանին, որ հեղափոխական փոփոխություններ 2014 թվականը տարածաշրջանին չի բերել`տարին հագեցած էր ինտեգրացիոն նախագծերի պայքարով, ղարաբաղյան հակամարտության «ապասառեցման» փորձերով, ուղեկցվող դիվանագիտական մանյովրերով: Մի խոսքով, Հարավային Կովկասի կայունությունն առայժմ երազանք է մնում»,- նշել է նա:

Ըստ որում, Մարկեդոնովն ընդգծել է, որ Հարավային Կովկասի չկարգավորված հին հակամարտություններին ավելանում են տարածաշրջանային նոր մարտահրավերները և տարածաշրջանի անմիջական հարևանությամբ մարտահրավերները: «Մերձավոր Արևելքում, այսպես կոչված, Իսլամական պետության ակտիվացումը, որի ահաբեկչական բջիջի մեջ ներգրավված են Հյուսիսային և Հարավային Կովկասի հանրապետությունից եկվորներ, նման օրինակներից մեկն է միայն»,- ասել է Մարկեդոնովը: Ըստ նրա, բռնության պոռթկումը ղարաբաղյան հակամարտության կողմերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին շատ բաներում հնարավոր է դարձել Ռուսաստան-Արևմուտք աճող դիմակայության հետևանքով:

Ըստ որում, Մարկեդոնովը նշել է Ղազախստանի նախագահ Նազարբաևի կասկածամտությունը Եվրասիական տնտեսական միությանը Երևանի անդամակցման որոշման առնչությամբ: Վերլուծաբանը չի բացառում, որ Աստանայի դժգոհությունը կարող է դեռ շատ երկար «քնած մնալ»: «Սակայն, ղարաբաղյան հակամարտության ցանկացած սրացում կարող է հանգեցնել Ղազախստանի դիրքորոշման հստակ ձևակերպման»,- ամփոփել է վերլուծաբանը:  

Նախորդ հոդվածը‘Վարկային նոր բեռ. 37 եւ 40 միլիոնի նոր վարկեր’
Հաջորդ հոդվածը‘Թեհրան. Մոնիսը հետախուզվում էր խարդախության կասկածանքով’