‘Մարտի 10-ին տեղի կունենա ԲՀԿ համագումարը’

1698

Մարտի 10-ին կկայանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 8-րդ համագումարը: Այս մասին հաղորդում է news.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Համաձայն աղբյուրի՝ համագումարում կքննարկվի եւ որոշում կկայացվի ԲՀԿ-ի հետագա գործունեության մասին: 

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հաստատել է համագումարի անցկացման մասին լուրը: «Այն, որ առաջիկայում լինելու է ԲՀԿ-ի համագումար, և որ ԲՀԿ-ն դրանից հետո կհայտարարի իր գործողությունների, ձևաչափի և այլնի մասին, դա համապատասխանում է իրականությանը»,- 168.am-ին հայտնել է Ուրիխանյանը:

Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանը դուրս է գալու կուսակցությունից, և առաջիկա համագումարի ժամանակ քննարկվելու է ԲՀԿ-ի հաջորդ առաջնորդի հարցը, Տ.Ուրիխանյանն պատասխանել է. «Բայց ես չեմ կարող ասել՝ համագումարի ժամանակ ինչ է տեղի ունենալու, որովհետև համագումարն իրադարձություն է, որի ընթացքում կայացված որոշումները կայացման պահին են քննարկման և մեկնաբանության ենթակա»: 

Նախորդ հոդվածը‘«Ռեֆորմ» ՀԿ-ն միանում է մարտի 1-ին կայանալիք համաժողովրդական հանրահավաքին ‘
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Իշխանությունը ուզում է մերժել իրականությունը (Տեսանյութ)’