‘ Մարտի 19-22-ը Երևանում կընթանա Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն’

1022

Մարտի 19-22-ը Երևանում կընթանա Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է փառատոնի մամուլի քարտուղար Վլադ Մուրադյանը, այս տարի փառատոնը նվիրված կլինի Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակին: Այդ հոբելյանի առնչությամբ մարտին Երևան են հրավիրվել Շեքսպիրյան փառատոնների եվրոպական ցանցի ներկայացուցիչներ, որոնց թվում են Գերմանիայի, Անգլիայի, Դանիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Լեհաստանի շեքսպիրյան փառատոնների տնօրենները, ինչպես նաև Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի «Գլոբ թու Գլոբ» փառատոնի տնօրենը:

Փառատոնի օրերին հյուրերը ներկա կլինեն «Լիր Արքա» հայ-վրացական նախագծի պրեմիերային` Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ: Բացի այդ, նրանց հնարավորություն կընձեռվի դիտելու Հայաստանում բեմադրված մի շարք շեքսպիրյան ներկայացումներ և մասնակցել «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղում» թեմային նվիրված միջազգային խորհրդաժողովին: 

Նախորդ հոդվածը‘Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից ապօրինաբար մեծ քանակությամբ հանքաքար է տեղափոխվում. ՀԲՃ’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Ճշմարտության թաղմա՞ն, թե՞ բացահայտման հանձնաժողով (տեսանյութ)’