‘Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից ապօրինաբար մեծ քանակությամբ հանքաքար է տեղափոխվում. ՀԲՃ’

2295

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ (ՀԲՃ)-ի Սյունիքի աղբյուրների փոխանցմամբ վերջին 3 ամիսների ընթացքում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից ապօրինաբար մեծ քանակությամբ հանքաքար է տեղափոխվում Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկա՝ վերամշակման նպատակով: Հաղորդագրությունում նաև ասվում է.

Oրեր առաջ մենք արդեն ահազանգել էինք, որ Սյունիքի մարզի Հանքասարի հանքավայրի տարածքից, առանց համապատասխան թույլատրություններ ունենալու, սկսվել է նոր պոչատարի կառուցումը, որը ըստ տեղեկությունների ունենալու է մոտ 25 կմ երկարություն և միանալու է Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար գնացող գլխավոր պոչատարին:

Ահազանգը մեր կողմից արդեն փոխանցվել է բնապահպանության նախարարության թեժ գծին, սակայն դիմում ենք նաև «Քրոնիմետ» ընկերությանը՝ այս խնդիրների վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ ներկայացնելու ակնկալիքով:

Նմանատիպ դեպքերը իրականում բազմաթիվ են, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում տիրում է համատարած ամենաթողություն, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի համար ոչ ոք լուրջ պատասխանատվություն չի կրում:

Նախորդ հոդվածը‘Միգրացիա. Ռուսաստանը զիջե՞լ է Հայաստանին’
Հաջորդ հոդվածը‘ Մարտի 19-22-ը Երևանում կընթանա Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն’