‘Մաքսային միության երկրները պաշտպանել են կառույցին միանալու՝ Հայաստանի մտադրությունը’

971

Մաքսային միության երկրները պաշտպանել են ՄՄ-ին միանալու՝ Հայաստանի և Ղրղզստանի մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մենք պաշտպանեցինք մեր ինտեգրացիոն նախագծին միանալու՝ Հայաստանի և Ղրղզստանի մտադրությունը»,- ասել է նա: «Պայմանավորվեցինք ստեղծել աշխատանքային խումբ, որի առջև խնդիր է դրված ամենակարճ ժամկետում պատրաստել համապատասխան «ճանապարհի քարտեզը»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:

Հոկտեմբերի 24-ին Մինսկում կայացած նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց Թուրքիային ընդունել Մաքսային միություն` նշելով, որ այդ առաջարկն ստացել է հենց Թուրքիայից: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց կառույցին` Հնդկաստանի միանալու ցանկության մասին:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայում ստեղծվել է ժողովրդական երջանկության ենթանախարարություն’
Հաջորդ հոդվածը‘Հաստատվել է տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը’