‘Վենեսուելայում ստեղծվել է ժողովրդական երջանկության ենթանախարարություն’

1059

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի կառավարությունում ժողովրդական բարձրագույն երջանկության ենթանախարարություն ստեղծելու մասին, երեկ հաղորդել է Globovision հեռուստաալիքը: Նոր գերատեսչությունը զբաղվելու է ծերերի, երեխաների, հաշմանդամների և տնանկների խնդիրների լուծմամբ: Մադուրոն ենթանախարարության ղեկավար է նշանակել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռաֆայել Ռիոսին: Վենեսուելայի նախագահը նաև հայտարարել է, որ այսուհետ դեկտեմբերի 8-ը երկրում նշվելու է որպես պետության նախկին նախագահ Ուգո Չավեսի հանդեպ Սիրո և հավատարմության օր: Թե ինչով է պայմանավորված հենց այդ ամսաթվի ընտրությունը՝ Մադուրոն չի բացատրել: Ի դեպ, հենց 2012 թ. դեկտեմբերի 8-ին  էր Ուգո Չավեսը հայտարարել, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, ու նաև առաջին անգամ հայտարարել էր, որ իր ժառանգորդը Մադուրոն է լինելու, եթե ինքը առողջական նկատառումներով չկարողանա կատարել նախագահի պարտականությունները, փոխանցում է lenta.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի ‘
Հաջորդ հոդվածը‘Մաքսային միության երկրները պաշտպանել են կառույցին միանալու՝ Հայաստանի մտադրությունը’