‘Մբապեն որակազրկվել է 3 խաղով’

882

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Ֆրանսիայի գավաթի «Ռեն»-ի դեմ խաղում (2:2, 5:6 11-մետրանոցներով) հեռացման վերաբերյալ: 

20-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 3 խաղով: 

Որակազրկումը կտարածվի ամբողջ մրցաշարերի վրա, այդ թվում՝ Լիգա 1-ի: 

Բացի այդ, կարգապահական հանձնաժողովը գործ է հարուցել նաև փարիզյան ակումբի մեկ այլ հարձակվող Նեյմարի նկատմամբ: 

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 41 հանդիպման, դարձել 36 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: 

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է ազատվել Սանչեսից’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով’