‘Մեծ Բրիտանիայում թույլատրվել են գիշերային ամուսնությունները’

909

Մեծ Բրիտանիայում իշխանությունները վերանայել են գիշերային ժամերին ամուսնությունները արգելող օրենքը, որն ընդունվել էր 1836թ.՝ գաղտնի ամուսնությունները կանխելու նպատակով:

Այսուհետ ընտանիք կազմել ցանկացող զույգերը կարող են ամուսնանալ օրվա ցանկացած ժամի: Ակնկալվում է, որ օրենքում կատարված փոփոխությունների շնորհիվ ՔԿԱԳ-երում հնարավոր կլինի խուսափել մշտապես գոյացող հերթերից:

Զբոսաշրջիկների կողմից սիրված Բլեքփուլի աշտարակը կդառնա առաջին վայրերից մեկը, որտեղ սիրահար զույգերը կկարողանան ընտանիք կազմել լուսաբացին, մայրամուտին կամ գիշերվա ցանկացած ժամի:

Նախորդ հոդվածը‘Մեսի. Ինձ համար ավելի կարեւոր է լավ մարդ լինել’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահի անձնական կինոօպերատորը քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ում’