«Օմիկրոնը» նահանջում է

469
Laboratory technicians work at Valneva headquarters in Saint-Herblain, western France, Wednesday, Feb. 3, 2021. French pharmaceutical startup Valneva had big news in September: a government contract for 60 million doses of its coronavirus vaccine candidate. The buyer? The United Kingdom — not the European Union, as might be expected for a company on the banks of the Loire. (AP Photo/David Vincent)

Ամենօրյա տվյալների համաձայն, որ հրապարակում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, կորոնավիրուսով վարակվողների թիվը երկրում նվազում է։

Վերջին յոթ օրերի ընթացքում հաստատված դեպքերի թիվը 13 %-ով փոքր է, քան նախորդ շաբաթ էր։ Ճիշտ է, այդ տվյալները չեն ներառում կրկնակի վարակվածներին, ինչը «Օմիկրոնի» տարածման հետ կապված՝ ավելի ու ավելի հաճախ է պատահում։

Լոնդոնում վարակակիրների թվի զգալի անկում է նկատվում, երկրի շատ շրջաններում հոսպիտալացումների թիվը նույնպես նվազում է կամ, համենայն դեպս, չի ավելանում։

Սակայն փորձագետներից ոմանք մտահոգված են, որ այս դադարը կարող է երկար չտևել․ «Օմիկրոնը» կարող է հասնել տարեց մարդկանց և կլինիկական տեսակետից խոցելի  հիվանդներին։

Առայժմ դա տեղի չի ունենում։ Բժիշկները դա կապում են «Օմիկրոնի» ավելի թեթև ընթացքի և արդյունավետ բուստերային ծրագրի հետ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉպատվաստվածների համար հարկ կսահմանվի
Հաջորդ հոդվածըՌուսաստանի իշխանությունները զգուշացնում են