‘Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, եթե Եվրահանձնաժողովի ղեկավար դառնա Յունկերը’

846

Մեծ Բրիտանիան, հնարավոր է՝ դուրս գա ԵՄ-ից, եթե Եվրահանձնաժողովի ղեկավար դառնա Ժան-Կլոդ Յունկերը: Գերմանական «Շպիգել» ամսագիրը տեղեկացնում է, որ անցյալ երեքշաբթի ԵՄ ոչ ֆորմալ գագաթնաժողովում բրիտանական կառավարության ղեկավար Դևիդ Քեմերոնը իրադարձությունների նման զարգացման մասին նախազգուշացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Ամսագրի վարկածով՝ Քեմերոնը հայտարարել է, որ «1980-ականներից եկող մարդը չի կարող լուծել առաջիկա հինգ տարիների խնդիրները, և Յունկերի ընտրությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ապակայունացնում է բրիտանական կառավարությունը, ինչի արդյունքում ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան ենթադրվում էր»:

Ուրբաթ օրը Անգելա Մերկելը պաշտպանել է Յունկերի թեկնածությունը: Նա նշել է, որ աջակենտրոն Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է Լյուքսեմբուրգի նախկին վարչապետն ու Եվրախմբի նախկին ղեկավարը, Եվրախորհրդարանի ընտրություններում ապացուցեց, որ հզոր ուժ է ներկայացնում իրենից: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը համալիր հետազոտության է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Լուգանսկում մարտեր են ընթանում’