‘Մեծ Բրիտանիան ԵՄ-ում մնալու շուրջ հանրաքվե կանցկացնի ‘

1006

Եկել է ժամանակը, որ Մեծ Բրիտանիան որոշի՝ երկիրը պե՞տք է մնա Եվրամիության կազմում, թե՞ ոչ: Այս մասին խոսվում է հոդվածում, որը հրապարակվել է այսօր «Դեյլի էքսպրես» թերթում, որտեղ մեջբերվում է վարչապետ Դևիդ Քեմերոնի ելույթը կուսակցական համաժողովում:

«Համազգային հանրաքվեն առավել ազնիվ, պարզ և միանշանակ միջոցն է Բրյուսելի հետ Լոնդոնի հարաբերությունները պարզելու համար»,–ասել է վարչապետը կողմնակից-պահպանողականների ներկայությամբ երեքշաբթի Բիրմինհենում:

Համաձայն վերջին սոցհարցումների` բրիտանացիների ավելի քան 80 տոկոսը ցանկանում է, որ երկրում հանրաքվե անցկացվի ԵՄ-ի հետ Միացյալ Թագավորության հետագա հարաբերությունների վերաբերյալ:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС 
Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ավտովթարի հետևանքով զոհվել է դերասանուհի Մարինա Գոլուբը’
Հաջորդ հոդվածը‘Շոտլանդիան Մեծ Բրիտանիայից անկախանալու հարցի շուրջ հանրաքվեն կանցկացնի 2014 թ.’