‘Մեծ Բրիտանիան հակված է կարծելու, որ «Բոինգ-777»-ը Դոնբասում խոցել են անջատականները’

1004

Մեծ Բրիտանիան կարծում է, որ Ուկրաինայի արևելքում մալայզիական ավիաուղիների օդանավի աղետի հետ, ամենայն հավանականությամբ, առնչություն ունեն անջատականները: Այս մասին ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ, փոխանցում է УНН-ը:

Փաստաթղթում նշվում է, թե կան ապացույցներ, որոնք վկայում են, որ «Բոինգ-777»-ը խփվել է «երկիր-օդ» հրթիռով, ինչն արձակվել է Տորեզ բնակավայրի մերձակա շրջանից, որը վերահսկում են անջատականները:

«Ուստի մենք կարծում ենք, որ հակառակն ապացուցող տեղեկատվության բացակայության պարագայում մեծ է հավանականությունը, որ ինքնաթիռը խփվել է անջատականների կողմից»,- նշվում է հայտարարության մեջ: Փոխանցում է segodnya.ua-ն:

Նախորդ հոդվածը‘Նրանք ծեծելով սպանել են ազատամարտիկին (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Հիմա դա «նարնջագու՞յն», թե՞ «սոցիալական» ահաբեկչություն էր’