‘Մեծ Կանյոնը՝ լարի վրայով և առանց անվտանգությունն ապահովող միջոցների (տեսանյութ)’

1382

«Լարագնացների 33-ամյա արքա» Նիք Վալենդան դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ով լարի վրայով անցել է Մեծ Կանյոնը: 450 մ բարձրության վրա գտնվող 427 մ տարածությունը Վալենդան անցել է  23 րոպեում: Ընդ որում՝ նա անցումը կատարել է առանց անվտանգությունն ապահովող որևէ միջոցի: Discovery հեռուստաալիքը ուղիղ հեռարձակում է ապահովել դեպքի վայրից:

Նիք Վալենդան լարագնացների յոթներորդ սերնդի ներկայացուցիչ է, նա Գինեսի ռեկորդների գրքում տեղ գտած վեց ռեկորդի հեղինակ է: Անցյալ տարի Վալենդան առաջին անգամ լարով 550 մ տարածություն անցավ Նիագարայի ջրվեժի վրայով: Նրա նախապապը՝ Կառլա Վալենդան, զոհվել էր 1978 թ.՝ Պուերտո-Ռիկոյում փորձելով լարի վրայով անցնել երկնաքերների միջև տարածությունը: Հետագայում Նիքն անցավ այդ տարածությունը, ընդ որում՝ մոր հետ միասին:

Նախորդ հոդվածը‘Գյուղացիները փակել են ճանապարհը. Մթերողները գցում են ծիրանի գինը’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Ռոբերտ Լեւանդովսկու հարսանեկան արարողությունը’