‘Մեկ օրվա ընթացում Կիեւում զոհվել է ավելի քան 20 մարդ’

913

Կիեւում տեղի ունեցած փողոցային բախումների հետեւանքով մեկ օրվա ընթացում զոհվել է ավելի քան 20 մարդ. հստակ թիվը դեռեւս հայտնի չէ:

Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիեւում փետրվարի 18-19 ընկած ժամանակահատվածում զոհվել է միլիցիայի 9 աշխատակից: Առողջապահության նախարարությունը փետրվարի 18-ի՝ ժամը 23:00-ի դրությամբ հաստատել է 11 ցուցարարի մահվան մասին տեղեկությունները՝ նշելով, որ հոպիտալացված է 114 մարդ:

Ըստ ահազանգների՝ այս գիշերվա ընթացում եւս զոհվել են մի քանի ցուցարարներ, իսկ վիրավորների թիվը տատանվում է մի քանի հարյուրից մինչեւ հազար մարդ միջակայքում: Հայտնում է Interfax-ի ուկրաինական ծառայությունը:  

Նախորդ հոդվածը‘Մետրոպոլիտենի հեռացված աշխատակիցներին մոտ 15 ընկերություն աշխատանք է առաջարկել’
Հաջորդ հոդվածը‘Կիևում զոհվել է «Вести» թերթի լրագրողը’