‘Մեսին ստացավ երկրորդ «Ոսկե խաղակոշիկը». տեսանյութ’

1041

Այսօր Բարսելոնայում տեղի ունեցավ  2011/12 մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լիոնել Մեսիի պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ Մեսին ստացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը: Մեսին այդ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում դարձավ 50 գոլի հեղինակ, որը ոչ միայն լավագույն արդյունքն է Եվրոպայում, այլ նաեւ Իսպանիայի առաջնությունների պատմության մեջ: Նշենք, որ Մեսին արդեն երկրորդ անգամ է արժանանում «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:

«Ոսկե խաղակոշիկը» Մեսիին հանձնեց «Բարսելոնայի» նախկին հայտնի ֆուտբոլիստ, 1960թ. Եվրոպայի լավագույն ռմբարկու, իսպանացի Լուիս Սուարեսը:

Արարողությանը ներկա էին նաեւ «Բարսելոնայի» ղեկավարները, խաղացողները, ինչպես նաեւ Մեսիի ազգականներն ու մտերիմները:

Պարգեւատրման արարողությունը դիտեք տեսանյութում:

 

Նախորդ հոդվածը‘Մուրադ Գրիգորյան. Հանրապետական թեկնածուն վարչական ռեսուրս է աշխատեցնելու ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում ընտրություններն ուղեկցվել են մի շարք լուրջ խախտումներով. ԵԱՀԿ առաքելություն ‘