‘Մեսին 10 միլիոն եվրո վճարեց Իսպանիայի հարկային ծառայությանը’

777

«Բարսելոնայի» եւ «Արգենտինայի» հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի հարկային ծառայությանը 10 միլիոն եվրո է փոխանցել:

Հիշեցնենք, որ Մեսին եւ նրա հայրը՝ Խորխե Մեսին պաշտոնապես մեղադրվում էին հարկերից խուսափելու մեջ: Մեղադրանքի մեջ նշվում էր, որ Մեսին եւ նրա հայրը 4,5 միլիոն եվրո քիչ են հարկ վճարել:

Այժմ Մեսին այդ գումարը վճարելով զերծ կմնա դատական հետապնդումներից, թեպետ նախկինում նշում էր, թե ընդհանրապես չի խախտել Իսպանիայի օրենսդրությունը:

Նախորդ հոդվածը‘Արմավիրի մարզպետի հորդորը՝ գյուղացիներին. Դրուժբեքը առեք, ձեր ծառերը կտրեք’
Հաջորդ հոդվածը‘ՍԱՊԾ-ն շուկայից դուրս չի բերում սփրեդով պատրաստված պաղպաղակները’