‘ Մեսսին հայտավորվել է «Էլչե»-ի դեմ գավաթային խաղին’

850

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կողմնորոշվել է այն 18 ֆուտբոլիստների հարցում, ովքեր հայտավորված կլինեն Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի` «Էլչե»-ի դեմ խաղին:

Ժերեմի Մատյոն վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք գավաթային խաղին: Խաղին հայտավորված չեն նաև թիմի դարպասապահ Կլաուդիո Բրավոն, պաշտպան Դուգլասը և կիսապաշտպաններ Սերխիո Բուսկետսը, Ռաֆինիան և Չավին: Վերջինս թեթև վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել խաղին, չնայած նախապես հայտավորվել էր այս հանդիպմանը: Հայտացուցակում նրան կփոխարինի Անդրես Ինյեստան:

«Էլչե»-ի դեմ գավաթային խաղին հայտավորված են հետևյալ ֆուտբոլիստները.

Տեր Շտեգեն, Մասիպ, Մոնտոյա, Պիկե, Ռակիտիչ, Անդրես Ինյեստա, Պեդրո, Սուարես, Մեսսի, Նեյմար, Մասկերանո, Բարտրա, Ժորդի Ալբա, Սերխի Ռոբերտո, Ադրիանո, Ալվեշ, Սամպեր և Մունիր:

Նախորդ հոդվածը‘Անչելոտին երեք անընդմեջ պարտություն է կրել մադրիդյան դերբիում’
Հաջորդ հոդվածը‘Ռոյսը նոր պայմանագիր չի կնքի «Բորուսիա»-ի հետ’