‘Մեսսին վեց տարվա վատագույն արդյունքն է գրանցել’

1467

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան հանդիպումից հետո հերթական անգամ խաղադաշտը լքեց առանց գոլի։ Արգենտինացի հարձակվողը վերջին անգամ այդքան վատ շրջան էր ունեցել 2010 թվականի ապրիլին։

Ակումբային մակարդակում 28-ամյա ֆուտբոլիստը գոլ չի խփել մարտի 16-ից, երբ աչքի էր ընկել ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Արսենալի» դեմ խաղում։ Այդ գոլից հետո արդեն 452 րոպե աչքի չի ընկել, եթե չհաշվենք Արգենտինայի հավաքականի կազմում Բոլիվիայի դարպասի գրավումը 11-մետրանոց նշակետից։

Մեսսին վեց տարվա վատագույն արդյունքն է գրանցել, իսկ 2010-ին նրա գոլազուրկ շարքը տևել էր 527 րոպե։ 2010-ին Մեսսին գոլազուրկ շարքից հետո  ՉԼ կիսաեզրափակիչներում 7 գոլ էր հեղինակել, սակայն այս տարի նման հնարավորություն չի ունենա, քանի որ «Բարսելոնան» արդեն դուրս է մնացել մրցաշարից։

Մեսսիի գոլազուրկ շարքը

20 մարտի, «Վիլյառեալ» — «Բարսելոնա»՝ 2:2
2 ապրիլի, »Բարսելոնա» — «Ռեալ»՝ 1:2
5 ապրիլի, «Բարսելոնա» — «Ատլետիկո»՝ 2:1
9 ապրլի, «Էսպանյոլ» — «Բարսելոնա»՝ 1:0
12 ապրիլի, «Ատլետիկո» — «Բարսելոնա»՝ 2:0

Նախորդ հոդվածը‘Պիկե. ««Բարսելոնան» փոքրիկ անկում է ապրում»’
Հաջորդ հոդվածը‘Կլաուդիո Ռանիերի. «Լեսթերը» դեռ ոչինչ չի շահել’