Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»

209

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է ամռանը վերադառնալ «Բարսելոնա», հաղորդում է twitter.com/estebanedul (ESPN, Radio Continental AM 590)-ը։

Մեսսիի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Համագործակցության երկարաձգման վերաբերյալ որոշում կողմերը դեռ չունեն։

«Բարսելոնան» իր նախկին առաջատարին վերադարձնելու նախաձեռնություն չի ցուցաբերում, թեեւ կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին մի քանի անգամ հայտարարել է, որ Մեսսիի համար ակումբի դռները միշտ բաց են։

Մեսսին ՊՍԺ-ում է հանդես գալիս 2021 թվականից։ Նրա հետ փարիզյան թիմը երկու մրցաշրջան անընդմեջ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը։

Նախորդ հոդվածը«Ռոման» պարտվեց «Սասուոլոյին» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» Լա լիգայի նոր ռեկորդ է գրանցել