«Բարսելոնան» Լա լիգայի նոր ռեկորդ է գրանցել

205

«Բարսելոնան» կրկին չոր հաշվով հաղթանակ տարավ Իսպանիայի առաջնության խաղում՝ հաղթելով 1-0 հաշվով։

Չավիի թիմն արտագնա խաղում հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»՝ առաջին խաղակեսի վերջնամասում խփելով միակ գոլը։

25 տուրից հետո կատալոնացիները բաց են թողել ընդամենը 8 գնդակ, ինչը Լա Լիգայի ռեկորդ է մրցաշարի այս հատվածի համար, նշում է Opta-ն։ Նախկին ռեկորդակիրներն էին Մադրիդի «Ատլետիկոն» (1990/91) և «Դեպորտիվոն» (1993/04), որոնք 25 տուրից հետո տասը գնդակ էին բաց թողել:

Կատալոնական ակումբը 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից» տարբերությունը ինը միավոր է։

Նախորդ հոդվածըՄեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»
Հաջորդ հոդվածըՇախմատի ԵԱ․ 8-րդ տուրի արդյունքները