‘ Մեսսին փետրվարի 9-ին երիկամների վիրահատության կենթարկվի’

1257

Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին խնդիրներ ունի երիկամների քարերի հետ: Երեքշաբթի օրը՝ փետրվարի 9-ին, ֆուտբոլիստը թեթև վիրահատության կենթարկվի, հայտնում է կատալոնական Sport պարբերականը:

Մեսսին բաց է թողել «Բարսելոնա»-ի այսօրվա մարզումը, բայց վիրահատությունը թեթև բնույթ կկրի և ֆուտբոլիստը հենց վաղն էլ տուն կվերադառնա: Աղբյուրի փոխանցմամբ, արդեն հինգշաբթի օրը Մեսսին պետք է վերադառնա մարզումներին:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Մեսսին 17 հանդիպման է մասնակցել, դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Անրի. «Գվարդիոլան հեղափոխություն կկատարի «Մանչեսթեր Սիթի»-ում»’
Հաջորդ հոդվածը‘ Տորեսը մարզաշապիկը նվիրել է իր առաջին մարզչին’