‘Մեսսի. «Ռոնալդինյոն արժանի չէր այդպես հեռանալ «Բարսելոնա»-ից»’

1652

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի կարծիքով՝ ժամանակին ակումբը սխալ որոշում է կայացրել՝ հրաժարվելով թիմի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի ծառայություններից:

Բրազիլացի ֆուտբոլիստը լքել է «կապտանռնագույններ»-ին 2008 թվականին, երբ թիմը գլխավորել է Խոսեպ Գվարդիոլան, իսկ Մեսսիի կարծիքով՝ նա ավելի մեծ ճանաչման էր արժանի ակումբի կողմից:

«Ռոնալդինյոյի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը մեծ փոփոխությունների հանգեցրեց: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ էր ակումբի համար: Ինձ դուր չեկավ, թե ինչպես Ռոնալդինյոն հեռացավ կատալոնական ակումբից: Նա արժանի չէր դրան»,- AS-ը մեջբերում է Մեսսիի խոսքերը:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն «Բարսելոնա»-ում հանդես է եկել 2003-2008 թվականներին:

Նախորդ հոդվածը‘Գուս Հիդինկ. «Չելսիի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ կսկսի նոր էջից’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին ճանաչվել է Արգենտինայի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ’