‘Մերի. Բաքուն ցույց է տալիս եվրոպական և ամերիկյան գերակայությունների անըմբռնողությունը’

903

Իրեն վիրավորվածի պես պահելով`Բաքվի քաղաքական ղեկավարությունը ցույց է տալիս աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից կտրվածությունը, եվրոպական ու ամերիկյան առաջնահերթությունների, օրենքի գերակայության անըմբռնողությունը, Turan-ին այդպիսի կարծիք է հայտնել Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի անդամ Ուեյն Մերին` մեկնաբանելով Ադրբեջանի հակաարևմտյան հռետորությունը`ի պատասխան նախագահական ընտրությունների ընթացքում խախտումների հետ կապված Վաշինգտոնի քննադատությանը:

«Բաքվում չեն ցանկանում հասկանալ, որ նման հարցերն անհնար է շրջանցել. դրանք արտաքին քաղաքականության հիմնարար հարցեր են ինչպես ԱՄՆ, այնպես էլ Եվրոպայի համար: Եվ նման խնդիրները կշարունակվեն և հետագայում ավելի շատ կլինեն: Նավթից եկամուտների հաշվին բարգավաճման հեշտ տարիներն ավարտվում են, և առջևում տնտեսական մարտահրավերների ավելի բարդ տարիներ են: Ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ընդհանուր առմամբ Հարավային Կվոկասի նշանակությունն ԱՄՆ համար նվազում է: Մասամբ դա  կապված է նաև Աֆղանստանում ամերիկյան առաքելության ավարտի հետ: Այդ պատճառով հաջորդ հինգ տարիների ընթացքում Ադրբեջանն ամերիկյան հետաքրքրությունների տեսնակյունից ավելի ցածր կարգավիճակ կունենա, քան ներկայումս ունի»,- ասել է Մերին: 

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. «Ռոման» շարունակում, իսկ Մխիթարյանը վերադարձնում է իր փայլը’
Հաջորդ հոդվածը‘Դաշնակցությունը երթ կանի ‘