‘Մերկասառույցի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են խցանման մեջ’

1086

Արդեն մի քանի ժամ է, ինչ Նորաշեն գյուղից մինչև Ծովազարդ գյուղ ընկած ճանապարհահատվածում, որը կլինի մոտ 6 կիլոմետր, քաոսային իրավիճակ է ստեղծվել, տեղեկացնում է shamshyan.com-ը: Պատճառը ճանապարհի մերկասառույցն է, իսկ Ճանշինի պատասխանատուները չեն հոգացել աղ ու ավազի մասին, որի արդյունքում Ծովազարդից մինչև Նորաշեն 200-ից ավելի ավտոմեքենաներ մնացել են խցանման մեջ, որոշները բախվել են իրար: 

Ավտոմեքենաների խցանման պատճառով նշված ճանապարահի 2 կիլոմետրից ավել հատվածը այս պահին բարձիթողի վիճակում է. տեղում են միայն ճանպարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր ոչնչով չեն կարող օգնել վարորդներին: 

Նախորդ հոդվածը‘Էժանացում էլ չի եղել. Գազը էժան կմտնի Հայաստան, բայց նախկին թանկ գնով, «տուլիտ» կանեն սպառողների վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405 դրամ/դոլար’