‘Մերկելն այլևս Գերմանիայի ամենասիրված քաղաքական գործիչը չէ’

881

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը դադարել է լինել Գերմանիայի ամենասիրված քաղաքական գործիչը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այդ մասին են վկայում ARD հեռուստատեսության հարցման արդյունքները:

Հարցման արդյունքներով Մերկելը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ վարկանիշային աղյուսակում զիջելով տեղը Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին՝ երկրի արտաքին գործերի նախարարին, որին  ընտրել է հարցվածների 70 %-ը:

Նշվում է, որ Անգելա Մերկելը հեռուստաընկերության անցկացրած հարցումներում վերջին երկու տարիներին զբաղեցրել է առաջին տեղը, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պայթյուն Կիևի արհմիությունների տանը ‘
Հաջորդ հոդվածը‘Վոլցեխ Յարուզելսկուն մեղադրում են ամուսնական դավաճանության մեջ’