‘Պայթյուն Կիևի արհմիությունների տանը ‘

1128

Երեկ հաղորդվեց Կիևի արհմիությունների տանը որոտացած պայթյունի մասին, որի արդյունքում վիրավորվել էր երկու հոգի՝ մի տղամարդ, որի ձեռքն էր վնասվել, և 15-ամյա մի պատանի՝ աչքերի երրորդ կարգի այրվածքով:

Ուկրաինայի միլիցիան չի բացառում, որ Արհմիությունների տանը կամ, այսպես կոչված՝ «Մայդանի շտաբում» որոտացած պայթյունը կարող էր տեղի ունենալ պայթուցիկ սարք պատրաստելու ընթացքում: «Աջ արմատական խմբավորումները ծրագրում են դարձյալ ապակայունացնել իրավիճակը և կանգ չեն առնի նույնիսկ ահաբեկչություն կազմակերպելու առջև: Այդ մասին են վկայում և՛ մեր օպերատիվ տվյալները, և՛ Արհմիությունների տան պայթյունը: Չի բացառվում, որ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ սարք պատրաստելու ընթացքում»,- նշված է Ուկրաինայի ՆԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ի դեպ, երբ Կիևի միլիցիայի օպերատիվ-քննչական խմբի անդամները փորձել են մոտենալ դեպքի վայրին՝ այն հետազոտելու համար, որպես պարեկ ներկայացած մի պատգամավոր նրանց հայտնել է, որ բողոքի ակցիայի մասնակիցները որոշում են կայացրել իրավապահներին թույլ չտալ մուտք գործել Արհմիությունների տուն, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լողորդ Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին ֆիլմ կնկարահանեն’
Հաջորդ հոդվածը‘Մերկելն այլևս Գերմանիայի ամենասիրված քաղաքական գործիչը չէ’