‘Մերկ ֆոտոսեսիայի համար Բադեն քաղաքի քաղաքապետը հեռացվել է պաշտոնից’

1321

Շվեյցարիայում Բադեն քաղաքի քաղաքապետ Գերի Մյուլլերին ժամանակավորապես հեռացրել են պաշտոնից: Նա կասկածվում է աշխատավայրում մերկ վիճակով ֆոտոսեսիայի մեջ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Blick թերթին:

Ըստ աղբյուրի՝ 53-ամյա քաղաքական գործիչը քաղաքային խորհրդում նկարել է իրեն միայն մարզաշապիկով, որից հետո լուսանկարներն ուղարկել իր ընկերուհուն՝ ուղեկցելով դրանք երկիմաստ բովանդակությամբ մեկնաբանություններով: Սկանդալը սպառնում է դուրս գալ դաշնային մակարդակ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Մյուլլերը նաև շվեյցարական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ է:

Նախորդ հոդվածը‘Միսուրի նահանգում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների արդյունքում լրագրողներ են տուժել’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանը թույլատրել է սրբադասել մարքսիստ արքեպիսկոպոսին’