‘Վատիկանը թույլատրել է սրբադասել մարքսիստ արքեպիսկոպոսին’

1817

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանել է Սալվադորի արքեպիսկոպոս Օսկար Ռոմերոյին սրբերի դասը կարգելու արգելքը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցին տարիներ ի վեր արգելքի տակ էր առել արքեպիսկոպոսի սրբացման գործընթացը` ենթադրելով, որ արքեպիսկոպոսը համակրում էր մարքսիստական գաղափարախոսությունը:

Ռոմերոն քարոզում էր «ազատագրման աստվածաբանություն»` քրիստոնեության մեկնաբանումը աղքատների տեսանկյունից:
Արքեպիսկոպոսը հայտնի էր քաղաքացիական պատերազմի տարիներին ռազմական խունտայի դեմ իր կոշտ քննադատությամբ: Հոգեւորականին պատարագի ընթացքում սպանել են 1980-ին աջ ծայրահեղականները:

Այժմ Հռոմի կաթողիկե եկեղեցին կարող է Ռոմերոյին դասել երանելիների շարքը` սա սրբադասման ճանապարհին անհրաժեշտ հանգրվան է:   

Ֆրանցիսկոսը Ռոմերոյին անվանել է «Աստծո մարդ» եւ հույս է հայտնել, որ նրա սրբադասման գործընթացը արագ կընթանա:


Նախորդ հոդվածը‘Մերկ ֆոտոսեսիայի համար Բադեն քաղաքի քաղաքապետը հեռացվել է պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն եւ Մերկելը քննարկել են Դոնբասում իրավիճակի կարգավորմանը վերաբերվող հարցեր’