‘«Մեր քաղաքը». Նարեկ Սարգսյանը տարիներ շարունակ չարաշահել եւ պղծել է իր պաշտոնը’

882

«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով արձանագրում է, որ Երևանի քաղաքային իշխանության մի խումբ ներկայացուցիչներ հետևողական քաղաքականություն են վարում մայրաքաղաքի պատմությունը փոշիացնելու ուղղությամբ։

«Նարեկ Սարգսյանի նմաններին անհրաժեշտ է անհապաղ հեռացնել Երևանի քաղաքաշինությունն ու ճարտարապետական կերպը վերահսկողի պատասխանատու պաշտոնից, որը նա տարիներ շարունակ չարաշահել և պղծել է՝ մոնոպոլիզացնելով քաղաքաշինության ոլորտը։
Ողջունում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի բոլոր ջանքերը՝ ուղղված քաղաքային իշխանությունների զտմանն ու մեր քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը», — ասվում է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն ՀԿ կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘ԱՄՀ-ն Հայաստանին լրացուցիչ 84 մլն դոլարի ֆինանսավորում կհատկացնի ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ-ը վստահեցնում է. Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք’