Միգրանտները պատմում են, թե ինչպես են Բելառուսից հասնում Լիտվա

502

Անօրինական միգրացիայի կազմակերպիչները հրահանգավորում են Ասիայի և Աֆրիկայի երկրներից ժամանածներին՝ Բելառուսից հարևան Լիտվա անցնելուց առաջ, հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը, որի ասելով՝ միգրանտներն իրենք են պատմում,  որ կամուֆլյաժով մարդիկ իրենց բացատրել են՝ ինչպես ոչնչացնել փաստաթղթերը, ինչպես իրենց պահել հարցաքննության ժամանակ, ինչ ասել և ինչի մասին լռել։

«Մենք Բաղդադից ենք եկել։ Զբոսաշրջիկների խմբով։ Մինսկում մեկին 1400 դոլար տվեցի, որ ինձ տանի անտառ, որտեղ սահմանն էր։ Նրանք ցույց տվեցին ճանապարհն ու ասացին՝ գնա այնտեղ»,- պատմել է իրաքցի ներգաղթյալը։

Վիլնյուսը պնդում է, որ միգրանտների հոսքերը կառավարող կառույցները վայելում են բելառուսական իշխանությունների հովանավորությունը։

Սվետլանա Տիխանովսկայայի կարծիքով՝ «ակնհայտ է, որ դա Լուկաշենկոյի ռեժիմի փորձն է՝ վրեժ լուծել Լիտվայից և ամբողջ Եվրամիությունից՝ Բելառուսի քաղաքացիական հասարակությանն իրենց աջակցության համար»։

Տարեսկզբից բելառուսա-լիտվական սահմանում ձերբակալվել է 1700-ից ավելի անօրինական ներգաղթյալ, հիմնականում՝ Ասիայի երկրներից։ Դա անցյալ տարվանից քսան անգամ ավելի է։ Հուլիսի սկզբին Լիտվայի կառավարությունը միգրացիոն ճգնաժամի կապակցությամբ երկրում արտակարգ դրություն է հայտարարել։

Փոխանցում է euronews-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում
Հաջորդ հոդվածըԼուլա․ «Բրազիլիայում դիմակայում են դեմոկրատիան ու ֆաշիզմը»