Միգրացիոն ճգնաժամ․ Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին պատ է կառուցում

377

Լեհաստանն սկսել է պատի կառուցումը Բելառուսի հետ սահմանին, որպեսզի վերջ դնի իր տարածք ապօրինի ներթափանցումներին։

Ինչպես հաղորդել է սահմանային ծառայությունը, 5 մետրանոց պատի շինարարության հրապարակներն արդեն փոխանցվել են շինարարներին։ Աշխատանքները կտարվեն միաժամանակ չորս տեղամասերում։

Լոհ-բելառուսական սահմանի ընդհանուր երկարությունը 418 կմ է։ Մեծ մասն անցնում է Բուգ գետի երկայնքով։

Նախագծի արժեքը 1,6 մլրդ զլոտի է՝ 340 մլն եվրո։ Միջոցները հատկացվում են բյոջեից։ 186 կիլոմետրանոց հատվածը պետք է պատրաստ լինի հունիսին։ Հետագայում նախատեսվում է պատը կահավորել հսկողության ժամանակակից միջոցներով։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԷդգար Թորոսյանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածըԱնգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը գլխավորեց «Ուոթֆորդը»