‘ՄԻԵԴ. Հունգարիան ու Ադրբեջանը պատասխանատու են Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ու համաներման համար’

1461

Ադրբեջանն ու Հունգարիան միջազգային իրավական պատասխանատվության են կանչվում մարդասպանին պատժից ներմամբ ազատ արձակելու համար:

ՄԻԵԴ-ը սկսել է Բուդապեշտում հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կառավարության կողմից Ադրբեջանին հանձնելու եւ վերջինիս կողմից մարդասպանին ազատ արձակելու վերաբերյալ գործի քննությունը: Գործով պատասխանող պետություններ են հանդիսանում Հունգարիան եւ Ադրբեջանը, որոնց դատարանն ուղարկել է մանրամասն հարցեր, որոնք վերաբերում են Գ. Մարգարյանի կյանքի իրավունքի խախտումներին երկու կառավարությունների կողմից: Դատարանը առաջարկել է ՀՀ կառավարությանն իր մեկնաբանություններն ուղարկել կապված այս գործի հետ: Դիմող կողմին ՄԻԵԴ-ում ներկայացնում է Մարդու Իրավունքների Պաշտպանության Եւրոպական կենտրոնը (Լոնդոն, ՄԹ), Իրավական Ուղեցույց ՀԿ-ն (Երեւան, Հայաստան) եւ փաստաբան Նազելի Վարդանյանը:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Երբ Եվրոպան ներկայանում է Պեդրո Ագրամունտի նավթոտ դեմքով’
Հաջորդ հոդվածը‘«ՊՍԺ»-ն տրանսֆերների համար 300 մլն եվրո կհատկացնի’