‘Միթ Ռոմնին չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին’

867

ԱՄՆ նախագահի՝ Հանրապետական կուսակցության նախկին թեկնածու և Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հայտարարել է, որ չի մասնակցի 2016 թ. նախագահական ընտրություններին:

2012 թ. Ռոմնին ընտրություններում պարտվեց Օբամային: Այն ժամանակ նա կարողացել էր ավելի քան մեկ միլիարդ դոլար հավաքել նախընտրական քարոզարշավի համար:

Երեք շաբաթ առաջ Ռոմնին անսպասելիորեն հայտարարեց, որ քննարկում է իր՝ընտրապայքարի մեջ մտնելու հնարավորությունը: Սակայն ուրբաթ օրը նա իր օգնականներին տեղեկացրել է, որ չի առաջադրվի: 67-ամյա քաղաքական գործիչը որոշել է, որ ավելի լավ կլինի առաջադրվելու հնարավորություն տալ կուսակցության մյուս առաջնորդներին:

Հանրապետական հնարավոր թեկնածուների շարքում քննարկվում են Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի, Նյու-Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստիի և սենատոր Ռենդ Փոլի թեկնածությունները: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Մերկելը Հունաստանի պարտքերը ներելու հիմքեր չի տեսնում’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոնի ղեկավարը չի բացառել ցամաքային զորքեր Իրաք մտցնելու հնարավորությունը ‘