‘«Միլանը» մտադիր է հրաժարվել հաջորդ մրցաշրջանում Եվրոպա լիգային մասնակցելուց’

867

«Միլանը» հաջորդ մրցաշրջանում չի մասնակցի Եվրոպա լիգային, հայտնում է Corriere della Sera-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, իտալական ակումբը մոտ է ՈւԵՖԱ-ի հետ համաձայնության գալուն։ Սպասվում է, որ ՈւԵՖԱ-ն կընդառաջի «Միլանին» և ժամանակ կտա ակումբին՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրները լուծելու համար։ 

Ակումբն այս մասին կարող է պաշտոնական հայտարարություն տարածել վաղը՝ հունիսի 19-ին։ Համաձայնության գալու դեպքում, «Միլանի» փոխարեն Եվրոպա լիգայի խմբային փուլին կմասնակցի «Ռոման», իսկ «Տորինոն» կխաղա մրցաշարի որակավորման փուլում։

Հիշեցնենք՝ անցած տարվա դեկտեմբերին ՈւԵՖԱ-ն «Միլանին» տուգանեց 12 մլն եվրոյով՝ Եվրոպա լիգայի ավարտված խաղարկության մասնակցությունից ունեցած ամբողջ եկամտով։ Բացի դա, ակումբի վրա արգելք սահմանվեց․ թիմը եվրագավաթային առաջիկա երկու մրցաշրջանում կկարողանա հայտավորել միայն 21 ֆուտբոլիստի։ 

Նախորդ հոդվածը‘Բրիտանիա. Ընտրությունների երկրորդ փուլը հաղթահարել են Ջոնսոնը ու ևս չորս հոգի’
Հաջորդ հոդվածը‘ԻՊ-ի ֆինանսիստների ցանցը գումար է հանգանակել Ռուսաստանի վեց դաշնային շրջաններում’