‘Միլանն ընտրվել է 2026 թ. Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք’

694

2026 թվականի Ձմեռային օլիմպիական և պարօլիմպիական խաղերի մայրաքաղաքներն են դարձել Միլանն ու Կորտինա Դʼամպեցոն։ Եվրանյուզի հաղորդմամբ, այս մասին  նախօրեին հայտարարել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը 134-րդ նստաշրջանի ժամանակ։ Իտալական հայտը ստացել էր 47 ձայն, դրա մրցակից Ստոկհոլմը՝ 34։

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը  նշել է, որ իտալացի երկրպագուների կիրքը կազմակերպիչների փորձի հետ միասին կարող են օգնել ստեղծել մարզիկների համար կատարյալ միջավայր։

Իտալիան չորրորդ անգամ է ընդունում Օլիմպիական խաղերը։
 

Նախորդ հոդվածը‘Հ. Ուլոյան. Քոչարյանը կհավակնի արդեն մանիպուլյացիայի բնագավառում Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն’
Հաջորդ հոդվածը‘Իստբուրն․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց երկրորդ շրջանում’