‘Պրեմիերա. Բաց մի թողեք այս հանդիպումները’

1338

Այս հանգստյան օրերին Իսպանիայի Լա Լիգայում տեղի կունենան տուրի հերթական հանդիպումները: Հայկական ATV հեռուստաընկերության եթերում դուք կարող եք դիտել մրցաշարի առավել հետաքրքրություն ներկայացնող՝ «Ատլետիկ»-«Գրանադա», «Դեպորտիվո»-«Ռեալ Մադրիդ», «Լևանտե»-«Բարսելոնա» հանդիպումները: 

«Ատլետիկ»-«Գրանադա»

Սեպտեմբերի 20, շաբաթ, ժամը՝ 20 :00, Բիլբաո «Սան Մամես»

Մրցավար՝ Տեյշեյրա Վիտյենես

 «Ատլետիկի» հանդեպ հիմա հատուկ ուշադրություն կա: Անցնող շաբաթ թիմը ոչ ոքի խաղաց Դոնեցկի «Շախտյորի» հետ՝ Չեմպիոների լիգա վերադարձը նշելով ընդամենը  ձեռք բերելով 1 միավոր:

Հավանաբար, զբաղվածությունը ամենահեղինակավոր եվրոպական մրցաշարում իր ազդեցությունն է թողել թիմի՝ Պրեմիերայում ունեցած ելույթների վրա: Ընթացիկ տուրում բասկերն իրենց հարկի տակ կընդունեն «Գրանադա»-ին:

Տեսականորեն գրանադացիները «Ալետիկի» ճանապարհի ամենադժվար հակառակորդը չեն: Այդ իսկ պատճառով, հաղթանակը մեծ հաշվով շոշափելի է և հնարավոր: Մանավանդ, որ «առյուծները» առայժմ չեն ցուցադրում այն խաղը, որի շնորհիվ կարողացան դուրս գալ Չեմպիոնների լիգա: Մրցաշրջանի սկիզբն այս թիմի համար այդքան էլ արտահայտիչ չէ: Գուցե բասկերի նախկին մարզիչ Խոակին Կապարոսը, ով հիմա աշխատում է «Գրանադա»-ում, կարողանա օգտվել այս հնարավորությունից:

«Դեպորտիվո»-«Ռեալ Մադրիդ»

Սեպտոմբերի 20,  Լա Կորունյա, «Ռիասոր», ժամը՝18.00

Մրցավար՝ Պերես Մոնտերո

Երկար ժամանակ «Ռիասոր» մարզադաշտ անեծք էր դարձել Մադրիդի «Ռեալի» համար: 17 տարի շարունակ «սերուցքայիններին» այստեղ հետևել է առանց հաղթանակների հանդիպումների տպավորիչ շարքը: Այս բոլոր տարիներին մադրիդցիներին չի հաջողվել հաղթել «Դեպորտիվոյին» արտագնա խաղերում: Եվ միայն 2010 թվականի սկիզբին է «Ռեալը» կարողացել առաջ անցնել հաշվի մեջ այն դեպքում, երբ հակառակորդը զգալի թուլացած վիճակում էր:

Հիմա այդ ժամանակների մասին խոսելը նույնիսկ անհարմար է: Այսоրվա «Դեպորտիվոն» նույնիսկ չի հիշեցնում այն թիմին, ում հիշում է ողջ Եվրոպան: Ներկայում սա բավականաչափ հում կոլեկտիվ է, որի ապագան դեռևս մշուշոտ է: Վերոնշյալ մրցակցությունում, թեև տնային կարգավիճակը «Դեպորտիվոյին» առավելություն է տալիս, սակայն այսքան խնդիրներ ունեցող «Ռեալին» գործնականում հաղթելը նրանց ուժերից վեր է:

«Սերուցքայինները», ջախջախելով «Բազելին», մասնակիորեն կարողացել են վերականգնվել անհաջողություններից հետո: Այսպիսի վստահ հաղթանակը շատ էր անհրաժեշտ Անչելոտիի թիմին և լրիվ հնարավոր է, որ հիմա թիմը կարողանա ավելի վստահ խաղալ:Ամեն դեպքում, իրար հետևից տարած երկու պարտությունները շատ վատ արդյունք է «Արքայական ակումբի» համար և, հավանաբար, դրանից բխող լարվածությունը նույնպես դժվար կլինի հաղթահարել:

«Լևանտե»-«Բարսելոնա»

Սեպտեմբերի 21, կիրակի, ժամը՝ 22:00, Վալենսիա, «Սյուտատ դե Վալենսիա»

Մրցավար՝ Գոնսալո Գոնսալես

«Բարսելոնան» հերթական մենամարտը կանցկացնի Վալենսիայում՝ պայքարի դուրս գալով «Լևանտեի» դեմ: Կատալոնական կոլեկտիվը միակն է, որ կարող է պարծենալ 100 տոկոսանոց արդյունքով: Եվ դատելով նրանից, թե ինչպես է հիմա հանդես գալիս «Լևանտեն», այդ ցուցանիշը հազիվ, թե փոխվի: Միաժամանակ, պետք է ասել, որ «Բարսելոնան» ցուցադրում է ոչ այնքան տպավորիչ խաղ: «Նռնակապտագույններին» հաղթանակը տրվում է առանց դժվարության: Լուիս Էնրիկեն պարբերաբար մարտադաշտ է դուրս բերում իր ունեցած ողջ ներուժը, միայն թե հաղթի հակառակորդին: Կատալոնացիներին արդարացնելու համար պետք է նշել, որ նախորդ հանդիպումների հակառակորդները բավականաչափ ամուր «Ատլետիկն» ու «Վիլյառեալն» էին, թիմեր, որոնք հեռու են մրցաշարային աղյուսակում վերջինը լինելուց:

Իսկ ահա «Լևանտեի» հետ խաղում դժվար է ենթադրել, թե ինչ խնդիրներ կարող է ունենալ «Բարսելոնան»: Անցած տուրում «Լևանտեն» վերջապես կրողացավ ձեռք բերել  մեկ միավոր՝ ոչ ոքի խաղալով «Մալագայի» հետ: Սակայն, թիմի խաղը չի կարելի համարել հաջողված: Վալենսիացիները ողջ հանդիպման ընթացքում հետ էին քաշվում և հազիվ կարողացան հակառակորդի խփած գոլից հետո հավասարացնել հաշիվը: «Բարսելոնա»-ի կազմում հավաքված են անհամեմատ ավելի լավ կատարողներ, այդ իսկ պատճառով «Լևանտեն» գրեթե հնարավորություն չունի, և միայն հրաշքը կարող է տանտերերին փրկել պարտությունից:

Նախորդ հոդվածը‘«Միսս Ռուսաստանը» որոշել է դիմել դատարան՝ թաղման կատալոգում իր լուսանկարի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘«Միլան»-«Յուվենտուս». Հանդիպում, որը ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել ‘