‘Միլիարդատեր Պրոխորովը «Ведомости»-ն գնելու հայտ է ներկայացրել’

1297

Ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն ուզում է գնել «Ведомости» թերթը, և նրա բիզնես կառույցներն արդեն ներկայացրել են համապատասխան փաստաթղթերը՝ տենդերին մասնակցելու համար:

Ֆիննական Sanoma մեդիահոլդինգը վաճառում է իր ռուսաստանյան և ուկրաինական մեդիաակտիվները, ընդ որում՝ նա ուզում է ռուսաստանյան պարբերականները վաճառել բոլորը միասին, այլ ոչ թե առանձին-առանձին: Սակայն լրատվամիջոցներից յուրաքանչյուրը միայն մասամբ է իրեն պատկանում, իսկ բաժնետոմսերի մեծ մասը ռուսաստանյան և արտասահմանյան տարբեր ընկերությունների վերահսկողության տակ է:

«Ведомости»-ից բացի՝ Sanoma-ն Ռուսաստանում հրատարակում է նաև The Moscow Times-ը, ինչպես նաև՝ մի շարք էլիտար ամսագրեր:

Միխայիլ Պրոխորովը 2009 թ. ձեռք է բերել РБК մեդիահոլդինգը, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Չինաստանում միկրոավտոբուսն ընկել է լիճը. զոհվել է 11 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցիների երկու երրորդը հավատում է միջուկային պատերազմի հավանականությանը’