‘Չինաստանում միկրոավտոբուսն ընկել է լիճը. զոհվել է 11 մարդ’

796

Չինաստանում լիճն է ընկել նախադպրոցական տարիքի երեխաների տեղափոխող միկրոավտոբուսը: Բոլորը՝ ութ երեխաները և երկու դաստիարակներն ու վարորդը, զոհվել են:

Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Խունան նահանգի լեռնային ճանապարհին:

Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն: Սակայն տեղական լրատվամիջոցները նշում են, որ ճանապարհի այդ վտանգավոր հատվածում ոչ մի արգելապատնեշ չկա: Բացի այդ, միկրոավտոբուսը նախատեսված  էր ընդամենը յոթ ուղևորի համար, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Միլիարդատեր Պրոխորովը «Ведомости»-ն գնելու հայտ է ներկայացրել’