‘Ռուսաստանցիների երկու երրորդը հավատում է միջուկային պատերազմի հավանականությանը’

861

Ռուսաստանի բնակչության երկու երրորդը՝ 64 %-ը, հավատում է «միջուկային զենքի գործադրմամբ ռազմական հակամարտության» հավանականությանը, ցույց են տվել «Հասարակական կարծիք» հիմադրամի կողմից հունիսի վերջին անցկացված հարցման արդյունքները, փոխանցում է «Коммерсант» թերթը:

Հակառակ կարծիքի է հարցվածների 20 %-ը, մյուսները դժվարացել են պատասխանել: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 53 %-ը համոզված է, որ միջուկային պատերազմի սպառնալիքն աշխարհում այսօր շատ ավելի մեծ է, քան 15-20 տարի առաջ:

«Միջուկային զենք կիրառելու սպառնալիքի» գլխավոր աղբյուրը հարցվածների մեծ մասն անվանել է ԱՄՆ-ը՝ 52 %-ը, այնուհետև գալիս են ԿԺԴՀ-ն՝ 12 %,  և Պակիստանը՝ 9 %:

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գրիգորի Դոբրոմելովը ռուսաստանցիների այդքան զանգվածային վախը հնարավոր միջուկային պատերազմից բացատրում է «քարոզչակազն արշավով, որը ծավալվել է անցյալ տարվա վերջից», մասնավորապես՝ ռուսաստանյան հեռուստատեսությամբ, իսկ հիմա էլ «հիստերիա է առաջացնում» իրադրությունը Ուկրաինայի շուրջ, նշել է քաղաքագետը:

Այն երկրների շարքում, որոնց հետ Ռուսաստանը ոչ բարեկամական հարաբերություններ ունի, առաջին տեղում հարցման մասնակիցների 77 %-ը նշել է ԱՄՆ-ը, 66 %-ը՝ Ուկրաինան, 19 %-ը՝ Մեծ Բրիտանիան: Փոխանցում է newsru.com-ը:

 

Նախորդ հոդվածը‘Միլիարդատեր Պրոխորովը «Ведомости»-ն գնելու հայտ է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր Սելեզնյովն անհանգստացած է որդու կյանքի համար’