‘Միխաիլ Ցորկ.« Մենք ցանկանում ենք երկար աշխատել Ռոյսի հետ» ‘

881

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` Մարկո Ռոյսը համաձայնություն է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հետ: Ըստ իսպանական լրատվամիջոցների` Ռոյսը մադրիդյան թիմի հետ 5-ամյա պայմանագիր է կնքելու` տարեկան 7 մլն եվրո աշխատավարձով:

«Գիտեք`  արդեն մի քանի տարի է` Ռոյսի տեղափոխության վերաբերյալ հարցեր են տալիս ինձ: Կարելի է ասել` ամեն շաբաթ ես նման լուրեր եմ լսում: Այս հարցի վերաբերյալ որևէ տեղաշարժ չկա: Մենք ցանկանում ենք երկար աշխատել Ռոյսի հետ»,-Ցորկի խոսքը մեջբերված է Bild-ից:

Հավելենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում` Ռոյսը կարիերայի շարունակության հարցում վերջնական որոշում կայացնելու է մարտին:

Նախորդ հոդվածը‘Կարլես Պույոլը` ֆուտբոլային գործակալ’
Հաջորդ հոդվածը‘Ցույցեր՝ մարգարեի ծաղրանկարների հրապարակման դեմ’