Covid-19-ից` 1,2 հազար մահ մեկ օրում

385

Ռուսաստանը թարմացրել է կորոնավիրուսով հիվանդների օրական մահացության առավելագույն թիվը, իսկ նոր վարակվածների թիվը երրորդ օրն անընդմեջ մնում է 40 հազարից պակաս։

Վերջին օրվա ընթացքում մահացել է 1 211 մարդ, որոնց մոտ ախտորոշվել է Covid-19, հաղորդել է վարկի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Ամենաշատ մահերը Մոսկվայում են՝ 95, Պետերբուրգում՝ 88, Մերձմոսկվայում՝ 62։

Նախորդ հակառեկորդը արձանագրվել էր նոյեմբերի 4-ին՝ 1 195 մահով։

Համավարակի ողջ ընթացքում Ռուսաստանում մահացել է 249 215 մարդ, ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։

Հիվանդության և օրական մահերի սրընթաց աճ Ռուսաստանում արձանագրվել է սեպտեմբերի վերջից։ Իշխանությունները դա բացատրում են պատվաստման ցածր տեմպերով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՋերմաստիճանը կտրուկ կնվազի
Հաջորդ հոդվածըՄիխայիլ Տալի 85-րդ հուշամրցաշար․ Մարտիրոսյանը չորրորդն է