‘Միհրան Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալու հարցաքննության’

1235

Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալու հարցաքննության:

Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) խոսնակ Մարինա Օհանջանյանը։ 

Նախաքննական մարմինը, սակայն, չի ասում, թե որ երկրում է գտնվում Պողոսյանը։ 

Պողոսյանը 2016-ի օֆշորային սկանդալի գործով հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ 

Պողոսյանն առաջարկել էր իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, ինչը մերժվել էր, քանի որ այդպիսի ընթացակարգ օրենքով նախատեսված չէ։ 

ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել այս գործի վարույթը։

Քրեական գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Դրա համար հիմք էր հանդիսացել «Հետք»-ի հրապարակումն այն մասին, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների միջոցով բիզնես է արել, պաշտոնն օգտագործել է սեփական գործի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտները։

 

Նախորդ հոդվածը‘Amnesty International. Մահապատիժների թիվն աշխարհում կրճատվել է’
Հաջորդ հոդվածը‘Էրդողան. Ստամբուլի ընտրություններում խախտումների պատճառով դրանք կարող են չեղարկվել’