‘ Միյատովիչ.Դինքի սպանության կազմակերպիչները պետք է դատարանի առջև կանգնեն’

794

Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչները պետք է դատարանի առջև կանգնեն: Ինչպես նշվում է ԵԱՀԿ կայքում, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: Նա մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ սպանությունից յոթ տարի անց այդ սարսափելի սպանության կազմակերպիչները դեռ պատասխան չեն տվել կատարածի համար: «Թուրքական իշխանությունները պետք է կրկնապատկեն ջանքերը և չձգձգել արդարադատությունը: Բավարար չէ ձերբակալել ձգանը քաշողին: Նման հանցագործությունների կազմակերպիչները ոչ պակաս վտանգավոր են: Թուրքիայի արդարադատության համակարգը պետք է ապացուցի իր քաղաքացիներին, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնում: Հրանտ Դինքը խիզախ լրագրող է, ով իր հոդվածների միջոցով պայքարում էր ազգային փոքրամասնությունների իրավունքների ու խաղաղության համար: Ամեն հասարակություն պետք է հպարտանա այսպիսի վառ անհատականություններով և ամեն ինչ անի նրանց իրավունքների պաշտպանության համար»,- նշել է Միյատովիչը: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ եւ ԼՂՀ արտգործնախարարները Ադրբեջանի գործողությունները սադրիչ եւ անպատասխանատու են անվանել’
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը’