‘Մինչև Հայաստանը չլուծի բլոկադայի խնդիրը’

11920

Նիկոլայ Թորոսյանը Ֆեյսբուքում գրում է.

Քանի որ ոչ հին, ոչ նոր կառավարությունը էս ծանր ճշմարտությունը ձեզ չէր ասում, բեռը մնաց իմ վրա.
մինչև Հայաստանը չլուծի բլոկադայի խնդիրը, և/կամ աշխատուժի գին-որակ հարաբերակցությունը չբարձրացնի, Հայաստանում միակ շոշափելի ծավալով օտարերկրյա ներդրումները լինելու են, հիմնականում, հանքերում, քանի որ երկիրը փոքր ա, հումք չկա, շուկա չկա, կողքը մեծ ու բաց սահմաններով նորմալ շուկաներ չկան։

Միակ բացառությունը՝ ՏՏ-ն, էն հաշվին է մի քիչ զարգանում ա, որտև սահմանի խնդիր չունի, շուկայի խնդիր չունի, գին-որակ հարաբերակցությունն է օքեյ ա։ Ոչ մեկ չի գա-դնի գործարան Հայաստանում, որը 4 հարևանից 2 ամենահարուստի հետ թարսված ա, երրորդը քանի տասնամյակ ա սանկցիաների տակ ա + սեփական շուկան ա պաշտպանում, չորրորդը աղքատ 3.5-միլիոնանոց երկիր ա, ու որի ազատ առևտրի ռեժիմը ՌԴ հետ ա, որի հետ սկի սահման չկա, հա, + հետն է ծով չկա։ Դրա համար ոչ Նաիրիտն ա խոդի ընկնելու, ոչ Վանաձորի քիմպրոմը. հումք չկա, շուկա չկա, ոչ կարաս բան տանես, ոչ բերես։
Հետևաբար, կամ ունենում ես օտարերկրյա ներդրումներ հանքերում, մոլերում, վիվարոներում, ու (կախված աշխարհի զարգացումից), ասենք, կապում, երբ 5g-ի սկսես անցնես կամ նոր օպերատոր մտնի, ՏՏ-ում ու 1-2 նման ոլորտում, կամ չես ունենում ներդրումներ։ 
Եթե չես ունենում ներդրումներ, հույսդ մնում են տեղի օլիգարխները։ Այստեղ դու ունես 2 տարբերակ ․ ֆլիրտ ես անում իրանց հետ ու կախված վիճակից, ստանում ես կամ Սերժ Սարգսյանի, կամ Նիկոլ Փաշինյանի իշխանություն։ Կամ էլ, չորով, կոխում ես իրանց այ էն ծակը ու ստիպում քեզ ձեռնտու տեղերում փող դնել և այլն, բայց դրա վճարը մեկ ա հանրային դժգոհությունն ա, դեմոկրատական հետընթացը, պակաս ազատ շուկաները։
Ի՞նչ անել։ Տո աստված գիտի։
Հա, ասածս, իհարկե, սիրողական ա՝ զրույցների, դիտարկումների ու վերջապես ստե ապրելու հանրագումար։ Էկեք վիճեք հետս, վերջին ատյանի ճշմարտության չեմ հավակնում։

Նախորդ հոդվածը‘Իսկ իրականում ով եւ ինչու էր վարկաբեկում հաղթանակի գեներալներին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն առաջարկեց ստեղծել առանձին զինվորական վարչակազմ․․․ Մարտի 1-ի գործով Արշակ Կարապետյանի ցուցմունքը. 1in.am’