‘Մինչ Աղվան Հովսեփյանը փաստաթղթեր էր ստորագրում, պատվիրակներից մեկը պառկեց եւ քնեց’

1754

ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, որոնց այսօր ընդունեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Հաղորդում է Tert.am-ը:  Մինչ Աղվան Հովսեփյանը ողջունում էր պատվիրակներին ու ստորագրում համաձայնագրեր, իսկ լրագրողներն աշխույժ լուսաբանում էին, օտարերկրյա հյուրերից մեկը տեղավորվելով փոքրիկ դահլիճի հետևի աթոռներին, խնամքով հանեց պիջակը, գցեց աթոռներից մեկի թիկնակին, ապա հանեց նաև կոշիկները և պառկեց քնելու։ Օտարերկրյա պատվիրակի քունը խանգարեցին վերջում հնչած բուռն ծափահարությունները:

 

Նախորդ հոդվածը‘Արմեն Չախալյանը երկու ամսով կալանավորվել է’
Հաջորդ հոդվածը‘ՎՊ-ն արձագանքել է Ջրային տնտեսությանը կոմիտեին ‘