‘ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել’

1806

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը:

«Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու», — ասված է հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալություններ «Ուլիս» ֆուտբոլային ակումբում’
Հաջորդ հոդվածը‘Պայթյունից հետո զբոսաշրջիկները չեղարկում են ամրագրումներն ու հեռանում Ստամբուլից’